Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում արված փոփոխությունները, որոնցով , ըստ նրա, մի շարք մեղմացնող նորմեր են ներդրվել։
«Նախատեսվում է խրախուսական դրույթներ այն անձանց համար, ովքեր ունեն տույժեր և ցանկություն ունեն ժամանակից շուտ իրազեկվելու, էլեկտրոնային եղանակով իրազեկվելու և դրանից հետո կատարելու իրենց վարչական ակտը։ Երկրորդը վերաբերում է ժամկետից շուտ տուգանք վճարողների համար խրախուսական նորմ նախատեսելուն։ Երրորդը՝ մինչև ապրիլի 5-ը, այսինքն՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կատարված վարչական իրավախախտումների տուգանքները օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կամ օրենքի ուժի մեջ մտնելը դրանց 50 տոկոսը վճարելու դեպքում, իսկ ԴԱՀԿ վարույթում գտնվելու դեպքում նաև կատարողական ծախսերը և դրանց վերաբերող դրույթներն են»,- ասաց Արման Չիլինգարյանը։
Նրա խոսքով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածն է մեղմացվել, որն առնչվում է կանգառի և կայանման կանոնները խախտելուն․
«Կանգառի և կայանման կանոնները խախտելու համար տուգանային միավորով պատասխանատվության միջոցը՝ 0,5 միավոր տուգանային միավորի փոխարեն նախատեսվելու է 0,25 տուգանային միավոր»։
Մանրամասն՝ տեսանյութում։