|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի միջեւ միջադեպ է եղել: Փոստանջյանը պատմեց, որ իր օգնականը չի կարողանում մուտք գործել ԱԺ շենք, քանի որ նրան թույլ չեն տալիս: Ըստ պատգամավորի` ոչ միայն օգնականին են արգելում մտնել ԱԺ, այլ նաև ցանկացած մեկին, ով ցանկություն կհայտնի իր մոտ գալ:
«Բոլորը կարողանում են անցաթղթով մուտք գործել ԱԺ շենք, բայց իմ տված անցաթղթով նույնիսկ իմ իսկ օգնականը չի կարողանում մտնել խորհրդարան: Ես այսօր Գալուստ Սահակյանին դիմեցի այդ հարցով, նա էլ ասաց, որ ինքն է արգելել, որ ինձ մոտ գան մարդիկ: Գալուստ Սահակյանն ասաց, որ իբրև թե ես խանգարում եմ իրենց աշխատանքներին»,- բողոքեց Փոստանջյանը: