կարևոր
409 դիտում, 57 րոպե առաջ - 2026-10-11 14:34
Աշխարհ

Ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զինուժը վերջին մեկ օրվա ընթացքում վերահսկողություն է հաստատել հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող չորս բնակավայրի նկատմամբ՝ Նովոտրոիցկեի և Պետրովսկիեի՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, ինչպես նաև Ռեզնիկովոյի և Կուպինոյի՝ Խարկովի մարզում։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նովոտրոիցկեն և Պետրովսկիեն անցել են «Կենտրոն» զորախմբավորման, իսկ Ռեզնիկովոն և Կուպինոն՝ «Հյուսիս» զորախմբավորման վերահսկողության տակ։