կարևոր
637 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 17:31
Քաղաքական

Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է, թե՞ հայկական կողմում ռեակցիաներ ստուգելու գործունեություն․ քաղաքագետ

Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է, թե՞ հայկական կողմում ռեակցիաներ ստուգելու գործունեություն․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Հայաստանի ԱԱԾ–ն հաստատել է, որ ադրբեջանցի զինծառայող է մտել Շաքի գյուղ եւ կրակել հայ աղջկա ոտքին։ Նա ձերբակալվել է։

Ի՞նչ կանի հայկական կողմը։ Մեծ հավանականությամբ՝ «խաղաղության խնամքի» շրջանակում ադրբեջանցի զինծառայողին կվերադարձնի Ադրբեջանի «պատկան մարմիններին»։

Իսկ տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է, թե՞ հայկական կողմում ռեակցիաներ ստուգելու գործունեություն, որը միանգամայն կազմակերպված է։ Համենայն դեպս բացառելի չէ թե մեկը, եւ թե՝ մյուսը։ Բայց հանցագործությունը լինում է բավականաին հատկանշական ժամանակահատվածում, երբ նկատելի է ադրբեջանական կողմի վարքագծային «կոշտությունը»։ Իսկ դա թույլ է տալիս մտածել, որ այդուամենայնիվ շատ մեծ է ոչ թե «ինքնագործունեության», այլ դիտավորության «կանխավարկածի» հավանականությունը։

Այլ հարց է՝ գործ ունենք Բաքվի՞ դժգոհության հետ, թե՞ Բաքվի միջոցով իրավիճակը սրելու ավելի «մակրո» նախաձեռնության»: