կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-11 17:03
Քաղաքական

Մի դրվագ Հայաստանի առաջին վարչապետ Քաջազնունու կյանքից՝ ի ցույց Ալեն Սիմոնյանին

Մի դրվագ Հայաստանի առաջին վարչապետ Քաջազնունու կյանքից՝ ի ցույց Ալեն Սիմոնյանին

Գրող, լրագրող և նկարիչ Արա Նախշքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիմոնյան Ալենի այն պատճառաբանությանը, թե, բա, որ պարգեւավճար չստանա, բա ոնց գնի իր հագուստը, բարձրագույն հանդիպումներին պատշաճ ներկայանալու համար, հիշեցնեմ պատմական մի դրվագ Հայաստանի հանրապետության առաջին վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունու պետական կյանքից․

«Հովհ. Քաջազնունին, ԱՄՆից՝ Թիֆլիս ժամանած բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպելու համար մեկնում է Վրաստան։ Նրան դիմավորելու էր եկել մայրաքաղաքի քաղաքապետ՝ Ալեքսանդր Խատիսյանը իր պատվիրակով։ Գնացքից իջնում է Վարչապետ Քաջազնունին, շատ սովորական հագ ու կապով։ Վավերագրի նկարագրմամբ, մինչեւ անգամ հասարակ մարդուց չտարբերվող հագուստով։ Խատիսյանն իր բաճկոնն է գցում ուսերին, որ ամերիկացիների հետ հանդիպմանն ունենա պատշաճ կերպար։
Վերադարձին՝ բաճկոնը վերադարձնում է Խատիսյանին։ Վերջինս պնդում է, որ այն իրեն պետք չի եւ որ թող մնա հագին։ Վարչապետը խստաբարո կեցվածք է ընդունում եւ պատասխանում։

-Սիրելի Ալեքսանդր, իմ երկրի ժողովուրդը այս օրերին այն վիճակում է, որ հիմա պատշաճ չի լինի, որ ես լավ հագ ու կապով մեկնեմ Երեւան։ Իմ սոված, հիվանդ, անտուն, աղքատ ժողովուրդը ինձ ճիշտ չի հասկանա եւ ընդունի։ Այնպես, որ պետք չէ…»։

Հիմա վերադառնամ մտքիս սկզբին։ Ալեն ջան, որ ասենք քո նախարարներն ու մնացյալը, որոնք վերին էշելոնի պատասխանատուներ են, ասենք այնքան քիչ են վարձատրվու՞մ, որ գումարը հերիք չի անում ամեն ամիս մի վերնաշապիկ գնելու՞ն, որ հավելյալ պարգեւատրվում են։ Կամ ասում ես պարգեւավճար ենք տալիս, որ խելացի կառավարեն։ Մեղա քեզ Տեր Աստված։ Ինչ ասես չէինք իմացել, բայց նման մեկնաբանությունը շատ խնդալու էր։ Լրագրողների վրա աչքերդ, որ չռում ես, ու ոգեւորված խոսում, դա չի նշանակում, որ դու ճիշտ ես ասում։  Մի արա նման բան, դա այլ տպավորություն է թողնում։

ՀԳ
էդ, որ իբրեւ թե արդարանում ես, թե պարգեւավճարները միշտ էլ եղել են։ Հա, համաձայն եմ, նրանք էլ ճիշտ չեն արել, բայց դուք նրանցից ինչո՞վ պիտի տարբերվեիք։ Գալուց, ոսկե սարեր խոստացաք…»: