|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ հանդիպման տոմսերն արդեն հասանելի են առցանց վաճառքում:
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
ՀՖՖ-ից հայտնում են՝ սահմանվել է տոմսերի վաճառքի որոշակի ընթացակարգ և կանոններ, որոնց անհրաժեշտ է ծանոթանալ նախքան գնում կատարելը.
Տոմսերի վաճառքն իրականացվում է բացառապես tickets.ffa.am կայքում
Յուրաքանչյուր անձ կարող է ձեռք բերել առավելագույնը 4 տոմս
Տոմս գնելու համար պարտադիր պայման է համակարգում անձնագրային նույնականացում անցնելը: Տվյալները մուտքագրելուց հետո հաստատումը կատարվում է ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 30 րոպեի ընթացքում։
Գնումը բարեհաջող ավարտելուց հետո երկրպագուներն իրենց տոմսերը կտեսնեն tickets.ffa.am կայքի անձնական հաշվում։ Տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:
Անվտանգության նկատառումներից ելնելով և մարզադաշտի մուտքերի մոտ հերթերից ու կուտակումներից խուսափելու նպատակով՝ ՀՖՖ-ն հորդորում է երկրպագուներին մարզադաշտ ժամանել խաղի մեկնարկից առնվազն 2 ժամ առաջ: