կարևոր
1354 դիտում, 3 ժամ առաջ - 2026-09-08 13:52
Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ուկրաինայում. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ուկրաինայում. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է խաղաղության հասնել Ուկրաինայում. դա կախված է Կիևից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բոլոր փորձագետները գիտեն առաջնագծում տիրող դինամիկայի մասին. մենք առաջ ենք շարժվում։ Բայց մենք պատրաստ ենք խաղաղության հասնել ցանկացած պահի։ Դա կախված է Կիևից։ Սա է իրականությունը», - ասել է Պեսկովը:

BRICS գագաթնաժողովը տեղի կունենա Նյու Դելիում սեպտեմբերի 12-13-ը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտինը գագաթնաժողովի ընթացքում նախատեսում է բանակցություններ վարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։