|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ Սիրիայում գտնվող ռուսաստանցի զինվորականները բազմիցս զգուշացրել են, որ քիմիական զենքի կիրառմամբ սադրանք է նախապատրաստվում սիրիական տարածքում. հայտնում է РИА Новости-ն: «Այդ մասին զգուշացրել է նաև սիրիական կառավարությունը»,- նշել է նա:
Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմը դեմ չէ հետաքննության անցկացմանը:
Խոսելով Սիրիայում ռազմաբազային հասված հարվածի մասին` նա ասել է, որ այդ հարցում նույնպես հետաքննություն է պետք:
Երեկ տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե Ասադի ռեժիմն իբր քիմիական զենք է կիրառել Դումա քաղաքում, հաղորդվել էր զոհերի մասին: Ավելի ուշ սիրիական Հոմս նահանգում գտնվող «Տ-4» ավիաբազան ենթարկվել էր հրթիռակոծման: