Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքի արձագանքը Մոսկվայում չարտոնված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած ձերբակալություններին խոսում է երկակի չափորոշիչների մասին. հայտնում է РИА Новости-ն:
«Դուք ասացիք հանրության արձագանքի մասին: Ես, անկեղծ ասած, լսել եմ միայն մի շարք եվրոպական մայրաքաղաքներում, Վաշինգտոնում պաշտոնատար անձանց արձագանքը: Հասկանո՞ւմ եք, երբ նույն իրադարձությունները տարբեր արձագանք են առաջացնում, հավանաբար, հիշում ենք այդ երկակի չափորոշիչները: Ես չեմ հիշում, որ մեկը շատ անհանգստանար հրապարակայնորեն այն որոշումների վերաբերյալ, որոնք վերջերս կայացվել են Գերմանիայում, Նիդերլանդներում, Ավստրիայում, որոնց իշխանությունները պարզապես արգելել են հանրահավաքներ անցկացնելը: Եվ ոչ ոք ոչինչ չէր ասում այդ առնչությամբ»,- հայտարարել է Լավրովը:
Նա հավելել է, որ ռուսական իշխանությունների որոշումները կայացվել են նրանց լիազորությունների շրջանակում:
Մարտի 26-ին ամբողջ Ռուսաստանում անցկացվել են կոռուպցիայի դեմ պայքարի պահանջով ակցիաներ: Դրան նախորդել է Նավալնիի կողմից ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի` վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հարստությունների մասին հետաքննության արդյունքների հրապարակումը:
Ակցիաների ժամանակ հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել, այդ թվում` Ալեքսեյ Նավալնին: