|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այս պահին Սոթքում հանդարտ վիճակ է, բայց չենք կարող ասել, թե 5 րոպե հետո ինչ կարող է լինել, քանի որ պայթյունավտանգ իրավիճակ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։
«Ամեն րոպե կարող է մի բան լինել: Մարդիկ կան, որոնք իրենց երեխաներին տարհանել են, դա ես նորմալ եմ համարում: Դպրոցները, մանկապարտեզները աշխատում են այսօր: Եթե մարդիկ այստեղ են ապրում, ապա կրակոցները չպետք է խանգարեն այստեղ աշխատելուն»,- նշեց Ավետյանը:
Նախկին համայնքապետը նշեց, որ հայկական դիքերից տեսանելի են հակառակորդի կուտակումները:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկվանից տարբեր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակ է բացում Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 6 վիրավոր: