|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.5 |
| EUR | ⚊ | € 423.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.3157 |
| GBP | ⚊ | £ 495.47 |
| GEL | ⚊ | ₾ 139.88 |
Երգչուհի Սոֆի Մխեյանը գրում է.
«Օգոստոս 15-ի 12 ժամը Ջավախքում
Աննկարագրելի բնություն, ջերմ ու սիրելի հայեր, հրաշալի համերգ Փոկայում։ Միասին, մեծ շուքով, առաջին անգամ նշեցինք գյուղի հիմնադրման օրը։
Ջավախքցիներով շուրջպար բռնեցինք Փարվանայի ափին, երգեցինք ու պարեցինք՝ արդեն համահայկական դարձած «Սերեմադ» երգի ներքո։
Փոքրից մեծ՝ բոլորը միացել էին #trand-ին։
Հանդիպեցինք MMA մարզիկ ,չեմպիոն Դավիթ Խաչատրյանին և իսկական Փոգացի) լրագրող Վահե Մակարյանին:
Այցելեցինք Գանձա՝ Վահան Տերյանի ծննդավայր, Սուրբ Կարապետ եկեղեցի և Տերյանի տուն-թանգարան, որտեղ զգացինք ու մի փոքր վայելեցինք տերյանական ոգին։
Ես իսկապես երջանիկ ու օրհնված եմ, որ արդեն երկար տարիներ հնարավորություն ունեմ վայելելու իմ հանդիսատեսի սերը աշխարհի տարբեր անկյուններում, շրջագայելու, տեսնելու ու զգալու այս աշխարհի գույները…
Շնորհակալ եմ։
Աստված պահապան բոլորիս
Հ.Գ. Հաջորդ հանդիպումը Ջավախքում՝ օգոստոսի 23-ին, Վաչիանում է։ Սպասում եմ բոլորիդ»։