|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանի ազատվելը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից տխուր տրամադրություններ է առաջացրել նաեւ արցախցիների որոշ խմբերի մոտ, որոնց ստվերային կուրատորը ծնունդով մարտունեցի Արմեն Գեւորգյանն էր, որը վաղուց է ուրացել իր ծննդավայրը: Դրանք արցախցիների իշխանամետ խմբերն են, որոնց այս իշխանությունը երբեմն-երբեմն օգտագործում է ընդդեմ արցախյան իշխանությունների եւ Արցախի մասին հիշող շրջանակների:
Սրանց միջոցով են տարբեր ակցիաներ իրականացրել, ՀՀ իշխանությունների հետ հանդիպումներ եւ բնակապահովման ծրագրից գոհունակություն բեմականացրել, սոցցանցերում օգտագործել եւ այլն, բնականաբար` ոչ անվճար հիմունքներով: Այդ խմբերը նաեւ սոցիալական խնդիրներ են լուծել Արմեն Գրիգորյանի միջոցով՝ կապ հաստատելով եվրոպական դոնոր ընկերությունների հետ: Մեզ ասացին,որ երկու օր է՝ այդ շրջանակներում սուգ է, նրանք սկսել են խոստովանել, որ Արմեն Գրիգորյանն է եղել իրենց համակարգողն ու հովանավորը: