ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,որ տխրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնանկությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Ափսոս, նա շատ էր աշխատում, ինձ նա դուր էր գալիս»,- ասել է Թրամփը: Նշենք, որ Թերեզա Մեյը ուղերձով է հանդես եկել, որտեղ հայտնել է, որ հեռանում է թե վարչապետի պաշտոնից, թե իշխող պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից:Պաշտոնանկության հիմնական պատճառը Brexit-ի անցկացման ձախողումն էր: