կարևոր
913 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-14 21:13
Հասարակություն

Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա

Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա

Վերջին ամիսներին Երևանում սնկի նման ավելացել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը ու կարծես թե պատվավոր առաջին հորիզոնականում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն է։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։

Այդ օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակիչ 33-ամյա Էդուարդ Օ.-ն և հայտնել, որ գիշերը իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Lixiang» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիների ապակիները և 2 համարանիշները։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի բնակիչ 40-ամյա Կարեն Խ.-ն և հայտնել, որ գիշերն իրենց բակից գողացել են «Changan» մակնիշի՝ իրեն պատկանող ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները։Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Րաֆֆու փողոցի բնակիչ 36-ամյա Լևոն Ղ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Jeep» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները գողացել են։Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակիչ 48-ամյա Վահե Պ.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են զույգ կողային հայելիները։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի բնակիչ 41-ամյա Լիլիթ Հ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Changan» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են զույգ կողային հայելիների ապակիները։Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Բաբաջանյան փողոցի բնակիչ 41-ամյա Տիգրան Խ.-ն և հայտնել, որ գիշերը իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Changan» և «BYD» մակնիշի ավտոմեքենաների վրայից գողացել են զույգ կողային հայելիների ապակիները։

Բոլոր դեպքերի փաստով ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ անձնական ունեցվածքի գողություն հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ և պարզվում են տուժածներին պատճառված վնասի չափերը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մի քանի ավտոմեքենաներ նույնպես թալանվել են, սակայն տերերը հրաժարվել են դիմել ոստիկանություն՝ համարելով՝ «դիմես-չդիմես, մի քանի օր գալու են, ստից ֆռֆռան, տեսախցիկներ ման գան, թողնեն ու գնան, ապա երկար ու ձիգ ամիսներ, երբեմն տարիներ տանելու են, բերեն, իզուր մեր ներվերը սղոցեն»։