Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գարաժը չի քանդվելու՝ 600 հազարի խնդիր կա այստեղ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի բնակիչը, որը մասնակցում է բողոքի ակցիային՝ ընդդեմ իրենց ավտոտնակների տարածքում Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման:
Նա ասաց, որ իրեն ավտոտնակի դիմաց փոխհատուցել են, բայց բանն այն է, որ իրենը ոչ թե ավտոտնակ է, այլև արհեստանոց։ Սա ենթադրում է, որ պետք է ևս 600 հազար դրամ ավելացնեն արդեն փոխանցած 3 միլիոնին։
«Սա էլ, էն հողն էլ՝ իմն է, քաղաքապետարանը խաբել է, թե հիմա ով է փողը կերել, չգիտեմ։ էսի արհեստանոց է եղել։ Երկու դիմում-բողոք ունենք՝ երկու հոգուս չեն հատուցել․ հիմա ես այդ 600 հազարն եմ ուզում, այնտեղ հող ունեմ՝ 10 հազար դոլարով տենամ կարան հող առնեն, տան ինձ։ Խաբել են ինձի։ Ստորագրել եմ, բայց չեմ իմացել, որ 600 հազար փող է հասնում այս գարաժին որպես արհեստանոց։ Ես հետո եմ իմացել։ Հիմա գարաժը չի քանդվելու, մինչև այդ հարցերը լուծվեն»,-ասաց նա։
Ցուցարարաներին մի քանի անգամ գերազանցող ոստիկանները բռնի ուժով հեռացրին նրանց ավտոտնակների տարածքից։
Մանրամասները՝ տեսանյութում․