Միասին կարող ենք
կարևոր
409 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-12 21:22
Քաղաքական

Մենք համաներելու ենք բոլոր տուգանքները, կասեցվելու է գույքահարկի թանկացումը․ մեզ պետք է զարգացող Երևան․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայում

«Որպես այս համայնքի բնակիչ՝ ուզում եմ սկսել մի հարցից, որը վերջին շրջանում ծավալված դիսկուրսի պատճառով ինձ շատ է մտահոգում․ Երբ սկսվեց պայքարը Արարատ լեռան դեմ, ես անմիջապես մտածեցի՝ իսկ «Մալաթիա-Սեբաստիա» անունը տարածքային պահանջ չէ՞ Թուրքիայի նկատմամբ։ Այդ անունը մնալո՞ւ է, թե՞ փոխվելու է։ Մինչ այսօր ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Միգուցե նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքը «կոնֆլիկտածին համայնք» է Թուրքիայի համար, ինչպես ասում է Փաշինյանը։ Հիմա ի՞նչ անենք՝ քոչե՞նք այստեղից, թե՞ քոչեցնենք մեկ ուրիշին։

Այս հարցը՝ ոնց պետք է լուծվի, դուք պետք է ասեք։

Մարդը, ով ուզում է այս ամենը փոխել, Հայաստանում տեղ չպետք է ունենա։

Սիրելի ժողովուրդ, այսօր ամբողջ Հայաստանը սրտիկների մեջ է։ Ուր գնում ես, ուր նայում ես՝ սրտիկներ են։ Մի քիչ էլ շարունակվի, կարող է տարբեր սիմվոլների ու մարմնի մասերի առնչվենք։ Բայց ենթադրում եմ՝ այս ամենի նշանակում է, որ իշխանությունը իբր սիրում է ձեզ։ Սա է չէ՞ մեսիջը՝ սիրում են երկիրը, սիրում են ժողովրդին։

Փորձենք հասկանալ՝ նորմալ մարդը ի՞նչ նկատի ունի «սիրել երկիրը» և «սիրել ժողովրդին» ասելով։

Երկիրը սիրել նշանակում է ամուր պահել երկրի դարպասները։ Ամո՞ւր են պահել։ Ո՛չ։ Ուրեմն՝ չեն սիրում։

Ինչ է նշանակում «սիրել ժողովրդին»։ Երևի առաջին հերթին ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Ի՞նչ են արել։ Հրահրել են պատերազմ, պարտվել են այդ պատերազմում, տվել են ավելի քան 5000 զոհ, 12000 վիրավոր և տարածքային կորուստներ։ Սա՞ է ձեր սերը»,- այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցող հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։