|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հանրահայտ ջութակահաև Սերգեյ Խաչատրյանը Գերմանիայի Շաֆհայմ քաղաքում անցկացված «Legend’s Race 2026» մրցույթում նվաճել է առաջին մրցանակը անհատական մրցավազքում և առաջին մրցանակը իր թիմի հետ թիմային մրցավազքում։ Այս մասին տեղեկանում ենք Սերգեյ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։
Orer.eu կայքը գրում է, որ ջութակահարի վաղմեի հոբբիներից մեկը մեքենաներն են և ավտոմոբիլային սպորտը, և, իր հայրիկի ազդեցությամբ, պատանի հասակից զբաղվում է մեքենաների էքստրեմալ մրցավազքով։
Նա քանիցս հոր հետ մասնակցել է ավտոմոբիլային մրցավազքի և իրենց թիմի անունն էր «Արմենիա»։
Ավելի վաղ Սերգեյը «ՕՐԵՐ» ամսագրին տրված հարցազրույցում ասել էր, որ փոքր հասակից շատ է սիրել մեքենաներ։
Գերմանիայում բազմիցս մասնակցել է սիրողական մրցումներին։