|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Եգիպտոսում ամեն տարի անցկացվող Culinary Taste of Culture Expօ-ի «Լավագույն ազգային կերակուր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արցախի հագանին. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Yerevan Food Fest-ի հիմնադիր և ղեկավար Աննա Մազմանյանը նշում է, որ այս մրցույթը Եգիպտոսում անցկացվում է 5-րդ անգամ: «Մեր խոհարարները մեր դեսպաններն են: Հայկական խոհանոցի ճանաչման և տարածման առաքելությունը հաջողությամբ են իրականացնում». – նշել է նա:
Մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրած Արցախի հագանին պարունակում է հավ, յուղ, ալյուր, խաղող, աղ, համեմունքներ, կանաչի և մրգեր: