|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ-ն դիմում է տնտեսական պատժամիջոցների, երբ չի կարողանում դիվանագիտություն վարել. սա դարձել է սովորություն և կախվածություն, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«ԱՄՆ ֆինանսների նախարարը պարծենում էր Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներով։ Մաքուր պաթոսից այն կողմ, այս հայտարարությունը հստակ վկայում է պատժամիջոցներից Ամերիկայի մոլուցքային կախվածության մասին։ Երբ Վաշինգտոնը չի կարողանում դիվանագիտություն վարել, նա նահանջում է պատժամիջոցների, և երբ այդ պատժամիջոցները ձախողվում են, պարզապես մեծացնում է դրանց դեղաչափը։ Սա այլևս «քաղաքականություն» չէ, այլ «սովորություն», և ավելի վտանգավոր է, դա կախվածություն է, որը դուրս է մղել մտածողությունն ինքնին», – գրել է Բաղային՝ իր X սոցիալական ցանցի էջում։
Նա զգուշացրել է ամերիկացի քաղաքական գործիչներին, որ կառչելով այս սովորությունից, նրանք կարող են խեղդել իրենց սեփական «մնացած հնարավորությունները՝ իրենց իսկ ստեղծած ճգնաժամից ավելի քիչ նվաստացուցիչ դուրս գալու համար»։