Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱՄՆ Կոնգրեսի 4 պաշտոնյաներ նշել են, որ ԱՄՆ-ն Անկարայի՝ Ս-400 ԶՀԿ-ների գնման պատճառով 2 տարով դադարեցրել է զնեքի վաճառքը. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը։
Նմանատիպ տեղեկություն տարածվել է ամերիկյան հեղինակավոր Defensnews լրատվամիջոցի կողմից։
Նշվում է, որ կոնգրեսի 4 անդամներ, որոնց ստորագրությունն անհրաժեշտ էր զենքի վաճառքն իրականացնելու համար, հրաժարվել են ստորագրել Թուրքիայի կողմից ռուսական զինատեսակ գնելու պատճառով։
«Էրդողանի կողմից Ս-400-ների գնումը մեր հետ հարաբերությունների վրա բավականաչափ ազդել է։ Պուտինի շահերին նպաստող այս առևտուրը սպառնում է ՆԱՏՕ-յի դաշնակցային ամբողջականությանը», - նշել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը։
Նշվում է, որ 2018 թվականից ցօրս Ռիշը և Ներկայացուցիչների պալատի պաշտոնակից Էլիոթ Էնգելը հրաժարվում են ստորագրել։