|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ ՉԺՀ-ի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների. այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյինը:
«Ի պատասխան Միացյալ Նահանգների այս անօրինական գործողությունների՝ Չինաստանն այսօր որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ Կոնգրեսի՝ Չինաստանի գործերի հանձնաժողովի, ԱՄՆ պետքարտուղարության՝ միջազգային կրոնական ազատությունների հարցերով դեսպանի Սեմ Բրաունբեքի, սենատորներ Մարկո Ռուբիոյի և Թեդ Քրուզի, ինչպես նաև կոնգրեսական Քրիսի Սմիթի վրա», - հայտարարել է Հուա Չունյինը:
Նա շեշտել է, որ ԱՄՆ գործողությունները կոշտ միջամտություն են Չինաստանի ներքին գործերին և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքների խախտում, ինչպես նաև խաթարում են չին-ամերիկյան հարաբերությունները:
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի օրը ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր կիրառել Չինաստանի ներկայիս պաշտոնյաների, ինչպես նաև Սինցզյան Ույգուր ինքնավար շրջանի հասարակական անվտանգության տարածաշրջանային վարչության դեմ: