|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի («Հաշդ աշ-Շաաբի») օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համատեղ հարվածների հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) չորս զինծառայողներ՝ Քաշան քաղաքից։
Ինչպես հաղորդում է APA-ն, հուլիսի 28-ին ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) և Սաուդյան Արաբիայի զինված ուժերը համատեղ հարվածներ են հասցրել Իրաքում գործող՝ Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների օբյեկտներին։
Ամերիկյան կողմը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան այդ խմբավորումների կողմից ԱՄՆ ուժերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումների։