|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թեհրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքին հասցված հարվածները՝ համարելով, որ այդ գրոհները նպատակամիտված են Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության մասշտաբների ընդլայնմանը: Այս մասին նշված է Telegram-ում Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։
«Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ագրեսիվ հարձակումներն Իրաքի մի շարք շրջանների, այդ թվում՝ Իրաքի պետական հաստատություններին պատկանող օբյեկտների ու վայրերի, ինչպես նաև ուխտագնացության վայրերի վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս հարվածները բացահայտ ոտնձգություն են Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
«Այս հարձակումները…. համապատասխանում են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ռազմական հակամարտության մասշտաբներն ընդլայնելու ձգտումներին», - հավելել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հուլիսի 29-ի գիշերը ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան թիրախային հարվածներ են հասցրել շիա խմբավորումների շտաբներին Իրաքի յոթ նահանգներում, այդ թվում՝ Բաղդադում։ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հարվածները հասցվել են՝ ի պատասխան Իրաքի տարածաքից թագավորության նավթային օբյեկտների վրա գրոհների փորձերին։
Իրաքի ժողովրդական աշխարհազորային ուժերի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հարվածների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 32-ը՝ վիրավորվել։