|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Պարսից ծոցում ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական նավերին հասցված հերթական հարվածները հանգեցնում են էսկալացիայի նոր փուլի և սպառնում են անվտանգությանը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն, փոխանցում է ТАСС-ը։
«ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները իրանական առևտրային նավերի դեմ ոչ միայն տարածաշրջանում լարվածության վտանգավոր սրացում են, այլև ուղղակի սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության համար», – ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 9-ի գիշերը իրանական պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Պարսից ծոցում գտնվող երեք իրանական քաղաքացիական նավերի։ Իր հերթին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները ոչնչացրել են իրանական հինգ նավթատար։
Ի պատասխան Պարսից ծոցում իրանական նավթատարների դեմ ԱՄՆ-ի իրականացրած հարձակումների՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանում գտնվող Մուվաֆֆաք Սալթի և «Փրինս Հասան» ավիաբազաներին, որոնք օգտագործվում են ԱՄՆ զինված ուժերի կողմից։