|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում հիմնական խնդիրը միջնորդությունը չէ, այլ Վաշինգտոնի քաղաքականությունը։
«Ներկայումս մենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում միջնորդի հետ կապված խնդիր չունենք։ Խնդիրը Ամերիկայի մոտեցման մեջ է։ Այս մոտեցումը անտրամաբանական է, չափազանց հավակնոտ և գերիշխող։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական պատասխան է տվել դրան»,- Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի Թեհրան կատարած այցի ժամանակ հայտարարել է նախարարն՝ ընդգծելով, որ մինչև Միացյալ Նահանգները չհասկանա, որ այլ տարբերակ չունի, քան հարգել Իրանի ժողովրդին և նրա ազգային շահերը, երկու երկրների միջև առաջընթացի հիմք չի լինի։
«Այս հարցի շուրջ որևէ հաղորդագրությունների փոխանակման կարիք չկա։ Բավական է, որ Միացյալ Նահանգները վերանայի իր քաղաքականությունը»,- նշել է Արաղչին։