|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ հետևում է մրցակցող իսրայելական կազմակերպված հանցավոր խմբավորումներին առնչվող բռնության հաճախակիացած դեպքերի մասին հաղորդագրություններին, որոնք հիմնականում վերաբերում են Թել Ավիվի, Յաֆֆայի և Հերցլիայի շրջաններին:
«ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել, հատկապես երեկոյան և գիշերային ժամերին առևտրային շրջաններում, խուսափել այն վայրերից, որտեղ իրականացվում է ոստիկանական գործունեություն, և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: