կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-01-27 16:34
Աշխարհ

Պուտինը կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղին

Պուտինը կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղին

Միջազգային հանրությունը պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Միջազգային հանրությունը և, անկասկած, հակամարտության լուծմանը մասնակցող երկրները կանգնած են տուժած տարածքներին օգնություն ցուցաբերելու, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրները լուծելու, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պաշտպանության, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների վերականգնման խնդրի առջև»,- չորեքշաբթի հայտարարել է Պուտինը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, որն այս տարի առցանց է տեղի ունենում. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ:

«Մենք փորձել ենք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես՝ նրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասել է ՌԴ նախագահը` հավելելով, որ սա «համագործակցության լավ օրինակ է»: