|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Երևանի «Արարատում»։ Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
33-ամյա փորձառու պաշտպանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Չինաստանի և Հունգարիայի առաջնություններում՝ կուտակելով մեծ միջազգային փորձ։ Նշենք, որ 2021 թվականին Հարոյանը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Հայաստանի ազգային թիմի կազմում պաշտպանն անցկացրել է 92 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ՝ երկար տարիներ կրելով ավագի թևկապը։