|
Փոխարժեքներ
02 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 419.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7071 |
| GBP | ⚊ | £ 487.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
«Փաստինֆո»-ն փոխանցում է, որ Associated Press-ը հետաքննություն է հրապարակել Իրանի Մինաբ քաղաքում տարրական դպրոցի վրա փետրվարի 28-ին իրականացված հարվածի մասին՝ նշելով, որ այն դարձել է ԱՄՆ-Իսրայել և Իրան պատերազմի ընթացքում գրանցված ամենամահաբեր հարվածներից մեկը։
AP-ի տվյալներով՝ առնվազն մեկ ամերիկյան հրթիռ հարվածել է Իրանի հարավ-արևելքում գտնվող տարրական դպրոցի տարածքին։ Հարվածի հետևանքով զոհվել են ավելի քան 100 երեխաներ, ինչպես նաև մեծահասակներ։ Գործակալությունը նշում է, որ դեպքից ավելի քան 120 օր անց ԱՄՆ վարչակազմը դեռ պաշտոնապես չի ստանձնել պատասխանատվությունը և չի հրապարակել Պենտագոնի հետաքննության վերջնական արդյունքները։
AP-ը վերականգնել է հարձակման պատկերը՝ օգտագործելով բաց աղբյուրների տվյալներ, տեսանյութեր, իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներ, ինչպես նաև Իրանի ներսում և դրսում գտնվող հետազոտողների ու քաղաքացիական անձանց հետ հարցազրույցներ։
Գործակալության տվյալներով՝ ամերիկյան կողմը գրեթե անմիջապես ունեցել է տեղեկություններ, որ հարվածի թիրախում հայտնվել է դպրոցի տարածքը։ Սակայն մինչ այժմ Վաշինգտոնը պաշտոնապես չի հրապարակել, թե ինչպես է տեղի ունեցել հարվածը և ով է պատասխանատու դրա համար։
Միջադեպը շարունակում է հարցեր առաջացնել քաղաքացիական զոհերի, ռազմական թիրախավորման գործընթացի և պատասխանատվության վերաբերյալ։