Միասին կարող ենք
կարևոր
799 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-18 22:45
Աշխարհ

Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ

Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ

Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Միացյալ Նահանգները հանձնառու է խաղաղությանը, և մենք կոչ ենք անում Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին մնալ հանձնառու խաղաղ կարգավորմանը։ Շուկաները ողջունում են այս զարգացումը. նավթի գները կտրուկ անկում են ապրել, մինչդեռ բաժնետոմսերը բարձրացել են։ Մենք սպասում ենք լիակատար հրադադարի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Հեզբոլլահում և Իսրայելում»,-գրել է նա։

Նշենք, որ մի քանի օր առաջ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը քննադատեց Իսրայելին՝ «Հըզբոլլահի» հետ հակամարտության պատճառով հարավային Լիբանանում «չափազանց երկար» մնալու համար։ Վերջերս հրապարակված ԱՄՆ-Իրան շրջանակային հուշագրում ներառված է Լիբանանի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման մասին կետ։

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը անընդունելի է համարում լիբանանյան և իրանական ուղղությունների համատեղումը մեկ համաձայնագրի շրջանակում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը ստորագրվել է հունիսի 18-ի գիշերը։ Փաստաթղթի համաձայն՝ Իրանը և ԱՄՆ-ն դադարեցնում են ռազմական գործողությունները բոլոր ճակատներում և բացում Հորմուզի նեղուցը։ Նաև 60 օրվա ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն վերջնական համաձայնագիրը, որը թույլ կտա լուծել առավել հրատապ հարցերը։

Դրանցից գլխավորը համարվում է Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրը։