|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Երբ իշխանության գլխին գտնվող անձը հայտարարում է, որ վերջին 7 տարում, իր պաշտոնավարման օրոք, որևէ բան չի զիջել, որ ՀՀ-ն ավել անկախ ու ինքնիշխան է դարձել, միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ:
Սա ևս մեկ հաստատումն է այն բանի, որ սրանց իշխանությունը Հայաստանի շղթայական պարտությունները, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքային կորուստները, ռազմավարական դիրքերի հանձնումն ու բոլոր ճակատներում տապալումները իրենց կյանքի և իշխանության նվաճումն են համարում:
Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդը դավաճանության հետևանքով են այս ողբերգական կետին հասել ու դրա պատասխանատուներն իրենց հանրային խոսքով հաստատում և պարբերաբար ինքնախոստովանական ցուցմունքներ են հնչեցնում»: