|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արարատի մարզում 14-ամյա տղան անզգուշորեն կրակել է ինքն իր վրա, ինչի հետևանքով «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքը հայտնում է, որ տղան սկզբում տեղափոխվել է Վեդիի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Երեխայի կյանքը հաջողվել է փրկել։
Վեդիի ոստիկանները պարզել են, որ տղան Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Սիսակ Ա.-ն է, որն իրենց տան բակում օդաճնշիչ հրացանով ծառին է կրակել, սակայն գնդակը հետադարձ դիպել է նրա կրծքավանդակին։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։