|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Վերարտադրողական պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի «Արմենիա» բժշկական կենտրոնում օգոստոսի 19-ին նորածին է մահացել:
Yerkir.am-ին հիվանդանոցից տեղեկացրեցին, որ պտղի մահվան պատճառը ընկերքի վաղաժամ անջատումն է եղել: «Պտուղը մահացել է արգանդում, ցավոք, նրա կյանքը չհաջողվեց փրկել, սակայն բժիշկները կարողացել են փրկել ծննդկանի կյանքը, քանի որ իրավիճակն այնպիսին էր, որ իրականում կարող էր մոր կյանքին էլ վտանգ սպառնալ»,- ասացին հիվանդանոցից:
Դեպքի կապակցությամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: