|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Երկիր Մեդիա» ՀԸ տնօրեն Արտակ Սարգսյանը գրում է.
«Ինչ էլ որոշեք, ձեզ հետ ենք
Ինչքան հետևում եմ ընտրական, հետընտրական գործընթացներին և կարծիքներին, այնքան համոզվում եմ` ընտրությունում հաղթել է նկարչությունն ու վարչական ռեսուրսը։ Հիմա մնում է պատասխանել մեկ գլխավոր հարցի` վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները, և դրանից բխող բազմաթիվ ենթահարցերի։
Ընդդիմության պայքարի բնագիծը կարող է կազմակերպվել և՛ խորհրդարանում, և՛ դրանից դուրս։
Այս հարցը պետք է որոշեն նախ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը` միասնաբար` հաշվի առնելով բազմաբնույթ իրողությունները. և ինչ էլ որոշեն, պետք է զորավիգ կանգնել և չլքել պայքարի ճակատը։ Որոշումը հեշտ չէ, ավելի դժվար է, քան 2021-ին։ Եվ աննախանձելի է լինելու ԱԺ գնացող մեր ընկերների վիճակը։ Ինչ էլ որոշեք, ձեզ հետ ենք»։