|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն արդեն ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բոլոր առաջարկները, և Կիևի իշխանությունները գիտեն՝ ինչ պետք է անել։
Պեսկովը նաև անդրադարձել է Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը՝ նշելով, որ Վաշինգտոնի մոտեցման մեջ «երկակիություն» է նկատվում։
«Մի կողմից՝ նրանք զենք են մատակարարում Ուկրաինային, չնայած նախագահ Թրամփն ասում է, որ, իբր, իրենք չգիտեն՝ ում են մատակարարում, որ մատակարարում են ՆԱՏՕ-ին, իսկ մնացածը իրենց գործը չէ»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր՝ առաջարկել է դադարեցնել պատերազմը ներկայիս ճակատային գծի երկայնքով։