|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է երկու օրվա ընթացքում իր երկրի օդային տարածք ներխուժած արդեն երկրորդ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռումինիայի նախագահը նշել է սոցիալական ցանցերից մեկում արված գրառման մեջ։
«Այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 8:30-ին, Ռումինիայի օդային տարածքում՝ Սֆանտու Գեորգե քաղաքից 10 կիլոմետր արևմուտք, խոցվել է նոր անօդաչու թռչող սարք։ Այն խոցվել է F-16-ով՝ ռումինացի օդաչուի կողմից»,-գրել է Դանը։
Ռումինիայի նախագահը մեկ այլ անօդաչու թռչող սարքի խոցման մասին հայտարարել էր հուլիսի 24-ին, ինչը հաստատել էին նաև ՆԱՏՕ-ում։
Հաղորդվել էր, որ անօդաչուն ոչնչացնելու նպատակով օդ են բարձրացել երկու ռումինական F-16 կործանիչներ և երկու իտալական Eurofighters ինքնաթիռներ։
«Անօդաչու թռչող սարքը խոցվել է Ռումինիայի օդային տարածքում։ Հետաքննությունը շարունակվում է, և ՆԱՏՕ-ն սերտ կապի մեջ է Ռումինիայի իշխանությունների հետ»,-ասված էր դաշինքի հայտարարության մեջ։