|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թեհրանը հայտարարել է, որ դադարեցնում է Պարսից ծոցի երկրների ուղղությամբ պատասխան հարվածները այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն կասեցրել է Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող հարվածները։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
«Քանի որ մեր ռազմավարությունն իր էությամբ պատասխան գործողությունների վրա է հիմնված, մենք նույնպես դադարեցրել ենք մեր պատասխան գործողությունները»,- հայտարարել է Աքրամինիան։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը։