կարևոր
361 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-24 15:07
Քաղաքական

Անարդարության ճգնաժամն օր օրի խորանում է մեր երկրում․ Լուիզա Սարգսյան

«Երրորդ շաբաթն ընթացող այս գործընթացը խախտել է բոլոր բարոյական և մարդկային նորմերը»,- ՊԵԿ քննչական վարչության  դիմաց, որտեղ ընթանում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը՝ ասաց կուսակցության անդամ Լուիզա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ինչքան էլ խոսեն օրենքներից, բայց գոյություն ունեն բարոյական և մարդկային գծեր, որոնք խախտել չի կարելի, իսկ հանրությունն արդեն երրորդ շաբաթն է չի հանգստանում հենց այդ նորմերի խախտման պատճառով։

«Այս անարդարության ճգնաժամն օրեցօր խորանում  է մեր երկրում, օրվա իշխանությունները կենտրոնացված են հենց Գագիկ Ծառուկյան անձի վրա, բայց  սրա հետևում մենք տեսնում ենք, որ օրեցօր այս խնդիրներն ավելի լուրջ են դառնում և ճգնաժամը խորանում է»,- ասաց Սարգսյանը՝ նշելով որ ամեն օր ՊԵԿ քննչական վարչության  դիմաց տեսնում են մարդկանց, որոնք աշխատում են Գագիկ Ծառուկյանի հիմնարկներում և մնացել են առանց աշխատանքի և գումարի։

Նշելով որ վերջին օրերին մեծ հավաքներ են տեղի ունեցել ԱՄՆ-ում ՌԴ-ում՝ Սարգսյանն հավելեց, որ սփյուռքի ներկայացուցիչները և ոչ հայազգի գործարարները որոնք աջակցություն են հայտնել Ծառուկյանին, այսօր վերջինի օրինակով տեսնում են, որ Հայաստանում ներդրումներ անելու դեպքում խնդիրներ կունենան, քանի որ բիզնեսը հանգստություն է սիրում։

«Ես դեռ ուզում եմ հավատալ, որ ՀՀ իրավապահ մարմինները պետք է կայացնեն արդար որոշում, որովհետև, եթե մենք որպես քաղաքացի այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու։