|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ: Դեռևս հայտնի չէ, թե ինչ նպատակով են ներխուժել նախընտրական շտաբ:
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը տեղեկացրեց, որ իրավապահներն, ամենայն հավանակնությամբ, խուզարկություններ են անում շտաբում:
Yerevan.Today-ի թղթակիցը փոխանցում է, որ այստեղ է հրավիրվել Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը։
Հիշեցնենք, որ այս պահին Առուշ Առուշանյանը գտնվում է անազատության մեջ։
Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը: