Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե նախկին իշխանությունները լավը լինեին, այսօր իշխանության ղեկին կլինեին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե Դաշնակցությունը նախորդ իշխանության հետ կոալիցիա է կազմել, արդյո՞ք գործող իշխանություններն ավելի վատն են, քան նախորդները:
«Երբ մենք ընկնում ենք համեմատության մեջ, գնում ենք ուրիշ ուղղությամբ: Եթե նախկինը լավ լիներ, այսօր իշխանության կլիներ: Եվ այս իշխանությունների թերություններն ու անգործությունը մենք հաճախ արդարացնում ենք` նախկինների հետ համեմատելով: Մեր ժողովուրդն այս իշխանություններին տվել է վստահության բարձր քվե, ուստի ունի մեծ ակնկալիք, սպասումներ, որոնք այսօր չեն արդարացվում: Եվ դրա համար մենք քննադատում ենք և դրա իրավունքն ունենք: Անցնող մեկ տարվա ընթացքում իշխանությունները համակարգային որևէ բարեփոխում մեր երկրում չեն սկսել, նույնիսկ ամբողջական պատկերացում չունեն դրա մասին: Չեն ասում, թե ինչ են պատրաստվում անել, բացի լոզունգային հայտարարություններից: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ համագործակցությանը, Սերժ Սարգսյանի իշխանության տասը տարիներին մենք իշխանության ենք եղել ընդամենը 2 տարի 8 ամիս, Սերժ Սարգսյանի երկու ընտրություններում մենք նրան չենք պաշտպանել. առաջինի ժամանակ սեփական թեկնածու ենք ունեցել, երկրորդի ժամանակ կոչ ենք արել քվեարկել այլ թեկնածուի օգտին: Վերջին 30 տարվա մեջ ՀՅԴ-ն բոլոր ընտրություններին ինքնուրույն է մասնակցել և չի գնացել որևէ դաշինքի, որ ստանա մեծ քվե, որևէ մեկի հետ ընտրություններին չի մասնակցել, այլ ներկայացրել ենք մեր ծրագրերը և ընտրություններին մասնակցել ինքնուրույն: Դժբախտաբար, մենք մեծ քվե չենք ստացել, որ ձևավորենք միայնակ իշխանություն և մեր ծրագրերն ամբողջական իրականացնենքւ, ուստի այս տարիների ընթացքում, այո, համագործակցել ենք այլ կուսակցությունների հետ, ինչը լիարժեք արդյունք չի տվել, բայց նաև ձեռքբերումներ ենք ունեցել»,-շեշտեց Սաղաթելյանը: