|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։ Նույն գործով հերթական դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց փաստաբանների միջնորդությունները և Սարգսյանի տնային կալանքը երկարաձգեց ևս 2 ամսով։
Փաստաբանական կողմը դատարանին հիշեցրեց, որ Իգոր Սարգսյանը պատգամավորի թեկնածու է, ինչպես նաև ունի առողջական խնդիրներ, և նրան նշանակված են ներարկումներ ու ֆիզիոթերապիա։
«Իգոր Սարգսյանի նկատմամբ, բացի տնային կալանքից, կիրառված են նաև բացակայելու արգելքն ու գրավը, և դրանք բավարար երաշխիք են։ Բավարար երաշխիք է նաև վարչական հսկողությունը. դատարանը կարող է վարչական հսկողության շրջանակում սահմանափակել շփումները։ Եթե մտավախություն կա, որ գործով վկաների հետ կարող է շփվել, ապա դատարանը կարող է արգելք ու սահմանափակում դնել այդ մարդկանց հետ շփումների մասով»,– ասացին պաշտպանները։