|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Wildberries-ը վերականգնում է ՀՀ-ում արտադրված և մակնշված որոշ ապրանքների` Հայաստանի սահմաններից դուրս վաճառքը։ Այս մասին նշված է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Պետական մարմինների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում արդեն մասնակիորեն վերականգնվել է հայկական արտադրության ապրանքային քարտերի հասանելիությունը»,- հայտարարում են ընկերությունից։
Այս շրջանակում հայ վաճառողներին տրամադրվում է նաև համապատասխան աջակցություն` ներառյալ անհատական տեխնիկական սպասարկման և ապրանքների առաջխաղացման հարցերում, որոնք ուղղված են վաճառքների լիարժեք վերականգնման ապահովմանը։
Wildberries-ից հայտնում են, որ հաջորդ փուլերում նախատեսվում է նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների իրացման վերականգնում։ Ընկերությունը շարունակում է համագործակցել վաճառողների հետ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցերում՝ վաճառքների լիարժեք վերականգնման նպատակով։
«Զուգահեռաբար ընկերությունն արագացված ռեժիմով աշխատում է հարթակի տեխնիկական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ փաստաթղթերի մշակման և ստուգման գործընթացների ավտոմատացման նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախատեսվում է նաև հարթակում ստեղծել հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում», որտեղ ներկայացված կլինեն ՀՀ-ում արտադրված ապրանքները։