|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.38 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9558 |
| GBP | ⚊ | £ 503.38 |
| GEL | ⚊ | ₾ 138.46 |
Ապրիլի 21-ի երեկոյան ժամը 7–8–ից սկսած շտապօգնության բազմակի կանչեր են գրանցվել Բյուրեղավանում։ Այս մասին ասել է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ֊ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։
Բոլորի գանգատները նույնն են` սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, երբեմն` լուծ։ Կանչերի թիվը գնալով շատացել է` մոտ 30 կանչ է եղել մի երեկոյի ընթացքում, և ուշ երեկոյան տեղեկացրել են Հիվանդությունների վերահսկման հանրապետական կենտրոնին։ Կանչերը դեռ շարունակվում են, 8 քաղաքացի հոսպիտալացվել են ԲԿ։
Նա տեղեկացրել է, որ ջրից են նմուշառումներ արվել սպասում են պատասխանին։ Այս պահին խորհուրդ են տվել ջրից չօգտվել կամ եռացրած ջուր օգտագործել։
Ավելի ուշ ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են, որ Բյուրեղավանի արդեն 11 բնակիչ է հոսպիտալացվել, պատճառը աղիքային վարակն է
Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնել են
Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող քաղաքացիներ։