Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիմոնյանների ընտանիքի բոլոր 7 անդամները վարակված են ջրծաղիկով, որը կարծես «երկնային պատիժ» լինի նրանց համար:
«Ում կատվին էիք փշտ արել, չեմ իմանում, որ սենց կրակ կպավ ջաններիս: Սկզբից թոռս մանկապարտեզում վարակվեց, հետո փոքր եղբորը վարակեց, ու հերթականությամբ բոլորս վարակվեցինք»,- ասաց 57-ամյա Հռիփսիմե Սիմոնյանը` ավելացնելով, որ շոգն ավելի է ազդում` առանց այն էլ քոր եկող մարմինների վրա:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից ԵՐԿԻՐ-ին տեղեկացրին, որ Հայաստանում ջրծաղիկի համաճարակ չկա:
«Իրավիճակը վերահսկվում է, մեկ-երկու դեպքին էլ չի կարելի համաճարակ կոչել».-առողջապահության նախարարությունից հավաստիացնում են բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են տանից դուրս չգալ կամ էլ կրկնակի պատվաստման տանել երեխաներին:
Թիվ 4 մանկական հիվանդանոցի համաճարակաբան Անահիտ Հարությունյանն էլ նշեց, որ, ճիշտ է, իրենց մոտ էլ վերջին շրջանում շատացել է ջրծաղիկով վարակված երեխաների թիվը, սակայն համաճարակ չկա: «Երեկ չէ առաջին օրը ջրծաղիկով 2 երեխա բերեցին, դրա առաջին օրն էլ` էլի 2 երեխա, բայց սրանք հատուկենտ դեպքեր են, որոնց պետք չէ համաճարակ անվանել»,- ասաց տիկին Հարությունյանը: