Միասին կարող ենք
կարևոր
487 դիտում, 5 ժամ առաջ - 2026-04-12 15:15
Հասարակություն

ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր

ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, բախվել են «Mercedes GLE 53» և «BYD» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով «Mercedes»-ը, որը եղել է կայանված, «BYD»-ի հարվածից մասամբ հայտնվել է կանաչ գազոնում, իսկ հետևի անվադողը ամբողջությամբ կոտրվել է։