Միասին կարող ենք
կարևոր
1162 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-06 09:47
Աշխարհ

ԱՄՆ-ն և Իրան-ը քննարկում են 45-օրյա հրադադարի հնարավորությունը

ԱՄՆ-ն և Իրան-ը քննարկում են 45-օրյա հրադադարի հնարավորությունը

ԱՄՆ-ն և Իրան-ը քննարկում են 45-օրյա հրադադարի հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Axios-ը։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ թեև առաջիկա 48 ժամվա ընթացքում համաձայնության հասնելու շանսերը քիչ են, բայց հրադադարը կարող է լինել էսկալացիան կանխելու միակ հնարավորությունը։

Ըստ աղբյուրի՝ կողմերն այս քայլը դիտարկում են որպես հակամարտությանը վերջ դնելու համաձայնագրի երկու փուլերից առաջինը։ Հոդվածում բացատրվում է, որ այս ընթացքում սպասվում են վերջնական խաղաղության պայմանների վերաբերյալ քննարկումներ։ Հրադադարը կարող է երկարաձգվել, եթե կողմերին բանակցությունների համար ավելի շատ ժամանակ անհրաժեշտ լինի։