|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունը քննարկում է գրադարաններն այցելուների համար բացելու հնարավորությունը: Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի հարցին:
«Մենք պարետատան հետ պարբերաբար քննարկում ենք կրթական, մշակութային հաստատությունների հետ կապված հարցերը: Հիմա գրադարանների բացվելու հնարավորությունը քննարկման փուլում է»,- ասաց Հարությունյանը:
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: