|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Քուվեյթի միջազգային օդանավակայանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով, որի հետևանքով վնասվել են վառելիքի բաքերը։ Այս մասին ասվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտարարության մեջ։
«Քուվեյթի միջազգային օդանավակայանում գտնվող Քուվեյթի ինքնաթիռների լիցքավորման ընկերությանը (KAFCO) պատկանող վառելիքի բաքերը հարձակման են ենթարկվել, որի հետևանքով օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել», - ասվում է հայտարարության մեջ։
Դրանում նաև նշվում է, որ արտակարգ ծառայությունները անմիջապես սկսել են արձագանքել միջադեպին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վնասը միայն նյութական է, և զոհեր չկան։