|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Որոշումն անպայման բողոքարկելու ենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքով կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբաններից Արմեն Մելքոնյանը։
«Այն միջնորդությունը, ինչ ներկայացվել է դատարան, մեր պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է։ Բայց ոչ մի բան հաշվի չառան։ Գտնում են, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարող են վարչական հսկողության, տնային կալանքի տակ գտնվել։ Դատարանը գտավ, որ միայն կալանավորումն է ի զորու ապահովել մեր պաշտպանյալի իրավաչափ վարքագիծը, որն աբսուրդ է»,- հավելեց նա: