Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Երեքշաբթի լույս գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում երեք հրթիռ է ընկել. հայտնում է իրաքյան «ԻՆԱ» գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի մամուլի ծառայությանը:
Գործակալության տվյալներով՝ իրաքյան անվտանգության ծառայությունները մայրաքաղաքի արևմուտքում գտնվող տարածքներից մեկում արդեն հայտնաբերել են մի հրետակոծիչ, որի միջոցով գրոհ է իրականացվել, ինչպես նաև չօգտագործված ռումբեր, որոնք վնասազերծվել են:
Բաղդադի միջազգային օդանավակայանը պարբերաբար դառնում է հրթիռային հարձակման թիրախ, որոնք, որպես կանոն, չեն հանգեցնում էական նյութական վնասների կամ զոհերի բնակչության շրջանում: Ըստ Իրաքի անվտանգության գործակալությունների աղբյուրների, այդ հարձակումների մեծ մասը թիրախավորում են օդանավակայանին հարող ռազմական օդանավակայանը, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի զինված ուժերը